ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի հետազոտող Քրիստիան Լուքհաուպը որոշել Է իր կողմից նկարագրված խեցգետինների տեսակն անվանել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պատվին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Washington Post-ը:
Cherax Snowden խեցգետինները բնակվում են Ինդոնեզիայի Արեւմտյան Պապուայի նահանգի Նոր Գվինեա կղզու արեւմուտքի քաղցրահամ ջրով գետերի վտակներում: Ինչպես նշել Է հրատարակությունը, դրանք որեւԷ արտաքին նմանություն չունեն մերկացումներ կատարողի հետ: Գիտնականը որոշել Է այս կերպ նրան հայտնել իր հարգանքը:
Լուքհաուպի խոսքով՝ Սնոուդենը «հանուն ազատության ամերիկացի մարտիկ Է», եւ նա ուժեղ տպավորություն Է գործել իր վրա: «Մենք այլ հայտնի մարդկանց պատվին անվանված այնքան շատ տեսակներ ունենք, որոնք, ամենայն հավանականությամբ, այդքան շատ բան չեն անում մարդկության համար»,- նշել Է գիտնականը:
Լուսանկարը`@ElaheIzadi