Life

Պեկինի օդանավակայանում կինը խմել Է տանելու համար արգելված մի շիշ կոնյակը

1 րոպեի ընթերցում

Պեկինի օդանավակայանում կինը խմել Է տանելու համար արգելված մի շիշ կոնյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի միջազգային օդանավակայանի ուղեւորուհին որոշել Է ինքնաթիռ նստելուց առաջ խմել 120 ֆունտ (164 եվրո) արժողությամբ մեկ շիշ կոնյակը, քանի որ անվտանգության ծառայությունն արգելել Է ոգելից խմիչքն ինքնաթիռ տանել:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին, Չժաո ազգանվամբ կինը Rռmy Martin XO Excellence-ի շիշն ԱՄՆ-ի օդանավակայանում գնել Է իր ուղեւորության հենց ամենասկզբում: Ալկոհոլը հաջորդ չվերթ վերցնել նրան թույլ չեն տվել, նա հրաժարվել Է դեն նետել ձեռք բերած կոնյակը եւ ամբողջությամբ խմել Է շշի պարունակությունը:

Կինն արագորեն հարբել Է, կորցրել կապակցված խոսելու ընդունակությունը եւ ընկել Է հատակին: Նա ոտքի Է կանգնել միայն անվտանգության աշխատակիցների օգնությամբ, որոնք նրան նստեցրել են սայլակ-բազկաթոռին եւ տարել հանգստի սենյակ: Իր չվերթով մեկնել նրան այդպես Էլ չի հաջողվել:

Մի քանի ժամ անց հարազատները տարել են նրան: Նշվում Է, որ ուղեւորուհին սթափ վիճակի Է եկել սոսկ երեկոյան դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում