Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ գերատեսչության ղեկավար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են բնապահպանությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում