Տնտեսություն

The Daily Californian-ը հրապարակել է «Ճանապարհորդություն Հայաստանով» վերտառությամբ հոդված

2 րոպեի ընթերցում

The Daily Californian-ը հրապարակել է «Ճանապարհորդություն Հայաստանով» վերտառությամբ հոդված

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի և Ասիայի սահմանին` Հարավային Կովկասում տեղակայված փոքրիկ Հայաստանն աշխարհի հնագույն պետություններից է: Այն քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ազգն է և ունի մեծ մշակութային պատմություն: Հիմնադրվելով մթա 6-րդ դարում` այսօր Հայաստանը մոտ 3 մլն բնակչությամբ ժողովրդավարական հանրապետություն է: Հայաստանի սահմաններից դուրս բնակվում է 8 մլն հայ, որոնց գերակշռող մասը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Daily Californian պարբերականի զբոսաշրջային բլոգը` «Ճանապարհորդություն Հայաստանով» խորագրով հոդվածում:

Սևանի լճի մասին հոդվածում նշվում է, որ լճի ջուրը մաքրամաքուր է, կատարյալ լողալու, առագաստանավայինսպորտի, պարապլաներային սպորտի, նավարկության և ջրային այլ ժամանցի ձևերի համար: Այնտեղ բնակվում է իշխան ձուկը:

Արագածոտնի մարզիԱրտաշավանգյուղում`Արագածլեռան արևելյան լանջին է գտնվում Հայոց այբուբենի հուշարձանը, որ կառուցվել է 2005 թվականին` հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը 1610 տարեկան է, այն ունի 39 տառ: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է միջին դարերում։

Անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաք Երևանից 2 ժամ հեռավորության վրա է գտնվող Դիլիջան քաղաքին, որըThe Daily Californian-ն անվանել է հայաստանյան «Շվեյցարիա»:

Իսկ Դիլիջանքաղաքից 18 կմ հեռավորության վրա վեր է խոյանում Հաղարծնի`10-րդ դարիհայկական վանքային համալիրը:

Պարբերականի բլոգը հրապարակել է լուսանկարների շարք` հայացք նետելով Հայաստանի` ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող տեսարժան վայրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում