Հայաստանից արտահանումը ավելացել է ԵՄ 14 երկրներ և նվազել՝ 13 երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ավելացել է Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա արտահանումը։
Նվազել է Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրդ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա արտահանումը»,- գրել է նախարարը:
2024-ին Հայաստանից արտահանումն աճել է ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, Իրան, ԱՄԷ, Շվեյցարիա, Սերբիա, Վրաստան, Իրաք, Թաիլանդ, Ուզբեկստան և Բելառուս։
Նվազել է՝ Ղազախստան, Հվ․ Կորեա, ՌԴ, Ղրղզստան, Մալազիա, Կատար։