Life

Ամերիկացի գիտնականները կարողացել են քաղցկեղային բջիջները վերադարձնել բնականոն վիճակի

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները կարողացել են քաղցկեղային բջիջները վերադարձնել բնականոն վիճակի

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ սովորել են վերածրագրավորել քաղցկեղային ագրեսիվ բջիջները եւ դրանք վերադարձնել բնականոն վիճակի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաջողության մասին հայտարարել են Ջեքսոնվիլի (Ֆլորիդայի նահանգ) Մայո հետազոտական կլինիկայի մի խումբ մասնագետներ՝ Պանագիոտիս Անաստասիադիսի գլխավորությամբ:

Գիտնականներն իրենք գտնված մեխանիզմը համեմատում են ավտոմոբիլի արգելակման համակարգի հետ: «Մենք կարող ենք կրկին միացնել արգելակները, վերականգնել բջիջների բնականոն գործառույթը»,- ասել Է գիտնականը: «Քաղցկեղի որոշ ագրեսիվ տեսակների հետ սկզբնական գիտափորձերն, իրոք, շատ հուսադրող են»,- հավելել Է նա:

Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ խոսքը վերաբերում Է, մասնավորապես, կրծքագեղձի, թոքերի, միզապարկի քաղցկեղին: Քաղցկեղային բջիջներում վերականգնվում Է այն գործառույթը, որը դրանց թույլ չի տալիս ակտիվորեն կիսվել եւ չարորակ նորագոյացություններ ստեղծել:

Հայտնագործության բովանդակությունն, Անաստասիադիսի խոսքով՝ հանգում Է «անսպասելի նոր կենսաբանության, որը քաղցկեղի անջատման բանալիներ եւ ծրագրային ապահովում Է տալիս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում