Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Սինքֆիլդի գավաթ»-ի հերթական տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Սինքֆիլդի գավաթ»-ի հերթական տուրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը հերթական տուրում սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, և պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մյուս խաղատախտակների շուրջ Կարուանան զիջել է Կարլսենին, Գրիշչուկը հաղթել է Անանդին, իսկ Թոփալովը` Նակամուրային: Գիրի-Սո պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը խաղացված 2 տուրերից հետո միանձնյա գլխավորում է բուլղարացի Վեսելին Թոփալովը, որն ունի 2 միավոր: Նրան հաջորդում են Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին և Վաշյե-Լագրավը, ովքեր ունեն 1.5-ական միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում