Սփյուռք

Հալեպում իրավիճակը համեմատաբար հանդարտ է

1 րոպեի ընթերցում

Հալեպում իրավիճակը համեմատաբար հանդարտ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում իրավիճակը վերջին շրջանում համեմատաբար խաղաղ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ կրակոցների, պայթյունների ձայներ մերթ ընդ մերթ լսվում են, սակայն ժողովրդին ցնցող երևույթներ, բարեբախտաբար, չեն եղել: Թեպետ լարված իրավիճակն ու թեժ բախումներն այժմ չկան, այնուամենայնիվ, իրավիճակը նախկին նման անորոշ է և անկախատեսելի: «Բնակիչներին ուրախություն է պատճառել նախորդ օրվա ջրամատակարարման վերականգնումը»,- նշեց աղբյուրը:

Հալեպում ջրի և էլեկտրաէներգիայի 16 օրվա ամբողջական անջատումից հետո աստիճանաբար սկսել է վերականգնվել էլեկտրականությունը, որին հաջորդել է որոշ շրջանների ջրամատակարարումը: Անցնող օրերին Հալեպի բնակչությունը տառապալից օրեր է անցկացրել` ջրհորներից ջուր հայթայթելով և խմելու ջուր գնելով:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներնայնտեղմինչևօրսշարունակվումեն:Քաղաքիարևմտյանթաղամասերըգտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյանթաղամասերը`զինվածխմբավորումներիհսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում