Life

Բուսակերների սննդակարգը դանդաղեցնում Է ուղեղի ծերացման գործընթացը. ամերիկացի գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Բուսակերների սննդակարգը դանդաղեցնում Է ուղեղի ծերացման գործընթացը. ամերիկացի գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուսակերների սննդակարգերի կողմնակիցները, սննդակարգեր, որոնք ներառում են կերակրատեսակներ բանջարեղենից, հունդերից, հատապտուղներից եւ ամբողջական հատիկաբույսերից, ծերության ժամանակ շատ ավելի հազվադեպ են ունենում ուղեղի աշխատանքի խանգարումներ եւ ինտելեկտուալ կարողությունների նվազում:

Այս եզրակացությանն Է հանգել ԱՄՆ-ի Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) Ռաշի համալսարանին կից բժշկական կենտրոնի մասնագետների խումբը. որը գրեթե հազար մարդու մոտ վերլուծել Է ինտելեկտի մակարդակի եւ գործածվող կերակրի միջեւ կապը:

Ինչպես հայտարարում են գիտնականները, տարեց հասակում ուղեղի ակտիվության նվազումը միանգամայն բնական երեւույթ Է, սակայն նրանց կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք պահպանում են սովորական սննդաբաժինը, ծերության ժամանակ ճանաչողական ունակությունները շատ ավելի արագ են դանդաղում, քան նրանց մոտ, ովքեր բուսակերների կենսակերպի հետեւորդներ են:

Հետազոտության ընթացքում մասնագետները հինգ տարվա ընթացքում գնահատել են 70 – 80 տարեկան մարդկանց՝ ինչպես բուսակերների, այնպես Էլ մսամթերքի սիրահարների մտավոր ցուցանիշները: «Թեստերը վկայում են, որ բուսակերների սննդակարգն զգալիորեն դանդաղեցնում Է ուղեղի ծերացման գործընթացը»,- ասում Է գիտնականների խմբի ղեկավար Մարթա Քլեր Մորիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում