Life

Sony-ն պատրաստվում Է դրոնների ծառայություն տրամադրել բիզնեսին

1 րոպեի ընթերցում

Sony-ն պատրաստվում Է դրոնների ծառայություն տրամադրել բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Sony Corp.ընկերությունը մտադիր Է հաջորդ տարվա առաջին կեսին սկսել անօդաչու թռչող սարքերի (դրոններ) մասնակցությամբ վճարովի ծառայություններ մատուցել շինարարական, գյուղատնտեսական եւ լոգիստիկական սեկտորների ձեռնարկություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Մասնավորապես, Sony-ն թողարկելու Է դրոններ, որոնք կարող են թռիչքներ կատարել առաջադրված տարածքի վրա եւ բարձրորակ ֆոտոնկարահանումներ անել: Այսպիսով, ընկերությունը կկարողանա կիրառում գտնել թվային խցիկներով եւ սմարթֆոններով զբաղվող խնդրահարույց ստորաբաժանման մշակումների համար:

«Դժվար Է ակնկալել, որ սմարթֆոնների շուկայում աճը կախված կլինի միայն սմարթֆոններից,-ասել Է Sony-ի շարժական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Հիրոկի Տոտոկին:-Ուստի մենք ուսումնասիրում ենք նոր հնարավորությունները, եւ դրոնները՝ մասնավորապես»:

Փորձագետների գնահատումներով՝ 2025 թվականին ԱՄՆ-ում դրոնների շուկայի ծավալը կարող Է կազմել 82 մլրդ դոլար: Ավելի վաղ այդ ոլորտում շոշափելի ներդրումներ են արել Google-ը, General Electric-ը եւ Qualcomm-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում