Սահմանադրական փոփոխությունների համար առկա է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական պահանջ. Արմեն Ռուստամյան
1 րոպեի ընթերցում
![Սահմանադրական փոփոխությունների համար առկա է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական պահանջ. Արմեն Ռուստամյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/816189.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումներից հետո կունենանք նոր որակի Հայաստան, որտեղ չի լինի մենիշխանական համակարգ եւ իշխանությունն ապակենտրոնացված կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների անցկացումը ժամանակի հրամայականն է եւ այդ առնչությամբ առկա է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական պահանջ:
«Նոր Սահմանադրությամբ իշխանական լիազորությունները բաշխված են մի քանի ուղղությամբ, և դրանով գլխավոր հարցերից մեկը լուծվում է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի խնդիրների հիմքը քաղաքական է, եւ պետք է առաջին հերթին ձերբազատվել մենիշխանությունից: Սահմանադրության նոր նախագծով որեւէ պաշտոնյա չի ունենա այնքան լիազորություններ, ինչքան նախկինում: Բոլոր լիազորությունները բաշխված են, եւ դա կնպաստի, որ իշխանությունը չկենտրոնանա մեկ համակարգում»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ գործող Սահմանադրությունը չի խանգարում լավ երկիր ունենալ, բայց չի էլ նպաստում: