Life

Լոս Անջելեսում կորել Է Ջասթին Բիբերի նմանակը

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում կորել Է Ջասթին Բիբերի նմանակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում կորել Է 35-ամյա Թոբիաս Շտրեբելը, տղամարդ, որն ավելի քան 100 հազար դոլար Է ծախսել արտաքինը փոխելու համար, որպեսզի նմանվի փոփ-կատարող Ջասթին Բիբերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail -ին:

Վերջին անգամ Շտրեբելին տեսել են օգոստոսի 18-ին: Նա եղել Է Toyota Camry ավտոմոբիլի ղեկին:

Ինչպես պատմել Է կորածի ընկերը, այդքան հանկարծական անհետացումը նման չԷ նրան, քանի որ նախկինում տղամարդը միշտ նախազգուշացնում Էր մեկնումների մասին:

2014 թվականին Շտրեբելը մասնակցել Է ռեալիթի-շոուի, որտեղ նրան պլաստիկ վիրահատություններ են արել: Բիբերի նմանակը դառնալու համար տղամարդն ստիպված Է եղել շատ բան փոխել իր արտաքինում. այտերը, քունքերը, աչքերի եւ շրթունքների ձեւը, ինչպես նաեւ դեմքի ձվաձեւությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում