Համացանցում հայտնվել են «Սարսափների ամերիկյան պատմության» նոր սեզոնի թիզերները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի ստեղծողները YouTube-ում հրապարակել են վարձույթի հինգերորդ սեզոնի երկու թիզերներ, սեզոն, որը մեկնարկում Է 2015 թվականի հոկտեմբերի 7-ին՝ «Հյուրանոց» ենթավերնագրով: Նոր դրվագներում առաջին անգամ կհայտնվի ամերիկացի փոփ-երգչուհի Լեդի Գագան. նա կխաղա բարձրաշխարհիկ ազդեցիկ կնոջ եւ հյուրանոցի տիրուհու դերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թիզերներից յուրաքանչյուրը տեւում Է 15 վայրկյան: Առաջին հոլովակում կարելի Է տեսնել այն հյուրանոցի ինտերիերները, որտեղ կծավալվի սեզոնի գործողությունը: Կադրում հայտնվում Է առանց աչքերի տղամարդ, որը բախում Է համարների դռները: Երկրորդ տեսագրությունը ցույց Է տալիս կնոջ, որին սկսում Է խեղդել ինչ-որ մեկի ձեռքը:
«Սարսափների ամերիկյան պատմության» չորրորդ սեզոնի ցուցադրումն արդեն ավարտվել Է: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ հաջորդ սեզոն կվերադառնան Սառա Փոլսոնը, Խլոյա Սեւինյին եւ Ուես Բենթլին: Ըստ որում նախագիծը կլքի Ջեսիկա Լենգը: