ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման շուրջ 1,1 հազար ժամ գոլֆ Է խաղացել այն ժամանակվանից, երբ 2009 թվականին դարձավ ԱՄՆ-ի նախագահ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Նրա տվյալներով՝ պետության ղեկավարը 247 պարտիա գոլֆ Է խաղացել տարբեր մրցակիցների հետ: Այսպես, օրերս նրանցից մեկն Է դարձել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ով Օբամային արձակուրդի ժամանակ ընկերակցել Է Մարթաս-Վինյարդ կղզում, որը գտնվում Է Ատլանտյան օվկիանոսում՝ Մասաչուսեթսի նահանգի ափերի մոտ: Իր երկշաբաթյա հանգստի ժամանակ, ինչպես հաղորդել Է CBC հեռուստաալիքը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ինը պարտիա գոլֆ Է խաղացել:
Ինչպես արդեն հաղորվել Է, Օբաման օգոստոսի 23-ին Վաշինգտոն է վերադարձել արձակուրդից հետո: Պետության ղեկավարին ուղեկցող լրագրողները հայտնել են, որ «թիվ մեկ օդանավը» կիրակի օրը վայրէջք է կատարել Էնդրյուս ռազմաօդային բազայում: Օբաման ընտանիքի հետ միասին տեղափոխվել է իր Marine One ուղղաթիռ, որը նրանց հասցրել է Սպիտակ տուն:
«Մենք հիանալի ժամանակ անցկացրինք»,- ընդգծել է Օբաման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP