Life

Հավելյալ աշխատաժամերը մեծացնում են ինֆարկտի վտանգը. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Հավելյալ աշխատաժամերը մեծացնում են ինֆարկտի վտանգը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափազանց երկար աշխատանքային շաբաթը կարող Է իրոք կործանարար հետեւանքներ ունենալ մարդու առողջության համար՝ բազմակի մեծացնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը եւ հաճախ հանգեցնելով վաղաժամ մահվան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել Ֆինլանդիայի Պրոֆեսիոնալ առողջության ինստիտուտի մասնագետները:

Գիտնականների միջազգային խումբը՝ ֆինն պրոֆեսոր Միկի Կիվիմյակիի ղեկավարությամբ, հավաքել Է Եվրոպայից, Ավստրալիայից եւ ԱՄՆ-ից ավելի քան 600 հազար մարդու տվյալներ: Մասնագետներին հաջողվել Է պարզել, որ նրանց մոտ, ովքեր աշխատանքի վայրում անցկացնում են շաբաթական 55 ժամից ավելի, 33 տոկոսով բարձր Է ինֆարկտ կամ ինսուլտ ստանալու եւ 13 տոկոսով՝ սրտի իշեմիկ հիվանդություն ստանալու վտանգը, քան նրանց մոտ, ովքեր աշխատում են սոսկ 35 – 40 ժամ:

Վերլուծության ժամանակ փորձագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը եւ կոնկրետ մարդու սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ ծխելու, ալկոհոլի գործածության, անբավարար ֆիզիկական ակտիվության, արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի ազդեցությունը:

«Որքան ավելի տեւական Է աշխատանքային օրը, այնքան ավելի Է մեծանում ինսուլտի վտանգը: Այսպես, նրանց մոտ, ովքեր շաբաթական աշխատում են 41 – 48 ժամ, այն աճում Է 10 տոկոսով, իսկ նրանց մոտ, ովքեր աշխատում են 49 – 54 ժամ՝ 27 տոկոսով»,- պնդում Է Կիվիմյակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում