Life

Հնում շները նման են եղել կատուներին. հետազոտություն

1 րոպեի ընթերցում

Հնում շները նման են եղել կատուներին. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Բրաունի համալսարանի գիտնականները գտել են այն բանի ապացույցը, որ արդի շները հնում շատ ավելի ճարպիկ են եղել, քան այժմ, եւ արտաքինից շատ են նմանվել կատուներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետներն ուսումնասիրել են շների հնադարյան ցեղատեսակների քարացած մնացորդները, որոնք, ենթադրաբար, Հյուսիսային Ամերիկայում ապրել են 40 միլիոնից մինչեւ 2 միլիոն տարի առաջ, ինչի շնորհիվ հանգել են այն եզրակացության, որ դրանց հոդերի կառուցվածքն այլ Է եղել, քան արդի շներինը:

Գիտնականների կարծիքով՝ շների Էվոլյուցիային նպաստել Է կլիմայի փոփոխությունը: Ցրտելու պատճառով շների ընտանիքի արդի գիշատիչների հնադարյան նախնիներն ստիպված են եղել որսի ժամանակ հրաժարվել դարանակալելուց: Այդ ժամանակվանից, ինչպես նշում են մասնագետները, շներն սկսել են իրենք որոնել որսը, ինչի հետեւանքով նրանք ստիպված են եղել ավելի շատ վազել, ինչը հանգեցրել Է հոդերի փոփոխման:

Բացի այդ, շները ձեռք են բերել ավելի ամուր ատամներ՝ զոհին հոշոտելու անհրաժեշտության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում