Բակո Սահակյանը ««Արմենիա». Ծովից ծով» ֆիլմը կարեւորել է քաղաքական, կրթամշակութային եւ դաստիարակչական տեսանկյուններից
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ներկա է գտնվել գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի ««Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման արժեքավոր նյութի պատրաստումը՝ այն կարեւորելով քաղաքական, կրթամշակութային եւ դաստիարակչական տեսանկյուններից: