ԼՂՀ Նախագահն արժեւորել է բարոնուհի Քերոլայն Քոքսի պարբերական այցերն Արցախ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանն արժեւորել է բարոնուհու կողմից պարբերաբար Արցախ կատարվող այցերը, պատվիրակության կազմի շարունակական ընդլայնումը՝ այն համարելով կարեւոր Արցախը ճանաչելու եւ մեր երկրի ու ժողովրդի հետ բարեկամական կապերն ամրապնդելու տեսանկյուններից: