Life

Շվեյցարացին ջուրն Է ցատկել 19-հարկանի շենքի բարձրությունից

1 րոպեի ընթերցում

Շվեյցարացին ջուրն Է ցատկել 19-հարկանի շենքի բարձրությունից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քլիֆդայվեր Լասո Շալեն նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Էքստրեմալը, գտնվելով շվեյցարական Ալպերում, ջուրն Է ցատկել 58,8 մետր բարձրությամբ ժայռից, ինչը մոտավորապես հավասար Է 19-հարկանի շենքի բարձրությանը եւ գերազանցում Է Պիզայի աշտարակի բարձրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Նախորդ ռեկորդը կազմում Էր 56,71 մետր:

Ազատ վայրԷջքի ընթացքում, որը տեւել Է 3,5 վայրկյան, Շալեն ժամում շուրջ 123 կիլոմետր արագություն Է զարգացրել: Մարզիկին ուղեկցել են մի խումբ ջրասուզորդներ, որոնք արտակարգ պատահարի դեպքում պատրաստ Էին օգնություն ցուցաբերել Էքստրեմալին; Բայց 27-ամյա շվեյցարացին տեխնիկապես ճիշտ Է կատարել ցատկը եւ կարողացել Է խուսափել վնասվածքներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում