Life

Մոծակները ճապոնացի փրկարարներին կօգնեն փլվածքների տակ գտնելու մարդկանց

2 րոպեի ընթերցում

Մոծակները ճապոնացի փրկարարներին կօգնեն փլվածքների տակ գտնելու մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գիտնականները կարծում են, որ սովորական մոծակները խոշոր տեխնածին կամ բնական աղետների դեպքում կարող են փրկարարներին օգնել փլվածքների տակ գտնելու մարդկանց: Ինչպես օգոստոսի 20-ին գրում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, հետազոտողները մտադիր են բացահայտել այն մեխանիզմը, որի միջոցով այդ միջատները ճանաչում են մարդու հոտը, եւ արհեստականորեն վերարտադրել այն հատուկ սենսորների ստեղծման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում են գիտնականները, մոծակների եւ որոշ այլ միջատների օրգանիզմում արտադրվում Է հատուկ սպիտակուց, որը, գտնվելով ռեցեպտորների վրա, կարող Է իր մեջ ներծծել հատուկ տեսակի հոտեր՝ գոլոշիներ կենդանիների եւ մարդկանց մարմիններից: Այսպիսով, երբ մոծակը փնտրում Է զոհին, որին կարելի կծել, նա կողմնորոշվում Է հենց կաթնասունի մարմնի քրտինքի հոտով:

Երբ գիտնականներին հաջողվի վերարտադրել հոտերի ճանաչման՝ միջատներից փոխառված մեխանիզմը, նրանք կստեղծեն փոքրաչափ տվիչներ, որոնք հետագայում կտեղակայեն անօդաչու քվադրոկոպտերների վրա: Դրանց համար բավական կլինի օդում մարդու հոտերի նվազագույն պարունակությունը՝ շուրջ 0,0001 տոկոս՝ որոշելու փլվածքների տակ տուժածների առկայությունը:

Ինչպես սպասվում Է, առաջին նման որոնողական անօդաչուն կստեղծվի արդեն 2020 թվականին: Դա զգալիորեն կպարզեցնի որոնողական-փրկարարական ջոկատների աշխատանքը, որոնք այժմ այդպիսի աշխատանքների համար օգտագործում են շներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում