Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի անսասան աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին. դեսպան Մնացականյան

3 րոպեի ընթերցում

 Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի անսասան աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին. դեսպան Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի համագործակցությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) հետ և ակնկալում է ՄԱԿ-ի` որպես դիտորդի մասնակցությունը «Փոխգործակցություն-2015» զորավարժություններին, որոնք տեղի կունենան Հայաստանում այս աշնանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանային կազմակերպություննեև և համաշխարհային անվտանգության ժամանակակից մարտահրավերներ» խորագրով բաց քննարկմանը հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

«Լինելով ՀԱՊԿ-ի անդամ պետություն` Հայաստանը կշարունակի կատարել իր հանձնառությունները և ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ` միջազգային խաղաղության հաստատման համար խաղաղապահ առաքելություններում: Հայաստանը մեծ փորձ է կուտակել մասնակցելով Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի իրականացրած խաղաղապահ առաքելություններին: Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացրել նաև Իրաքում, իսկ վերջին տարում Հայաստանը նոր և արժեքավոր փորձ ձեռք բերեց Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ժամանակ: Այդ հմտությունները և ունակությունները Հայաստանը ներդրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահ գործողությունների պատրաստականության բարձրացման համար»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով անվտանգության ապահովման համընդհանուր խնդիրներին` Մնացականյանն ընդգծել է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը մեծապես շահում է եվրոպական տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունից: Դեսպանը նշել է, որ Հայաստանի ազգային համատքեստում հակամարտությունների խաղաղ կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, հատուկ կարևորություն ունի` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ բանակցությունները:

«Այս ձևաչափը ամենաարդյունավետն է կոնկրետ մեր դեպքի համար, որը կարողանում է ուշադրությունը մշտապես պահել հակամարտության փոխզիջումային լուծման վրա և մեղմել լարվածությունը: Հայաստանը նաև ողջունում է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անսասան ու շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցային ձևաչափի ձևավորման գործում»,- հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում