ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի երկու բնակիչներ պնդում են, թե իրենց հաջողվել Է հայտնաբերել 1945 թվականին Վրոցլավի մերձակայքում կորած գնացքը՝ նացիստական ոսկով եւ թանկարժեք իրերով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին, նրանք ցանկանում են այդ տեղեկատվության համար ստանալ գանձի արժեքի 10 տոկոսը:
Գանձեր որոնողներն իերնց գտածոյի մասին պատմել են իրավաբանական մի ֆիրմայի: Նրանց խոսքով՝ իրենք գտել են զրահագնացք՝ լի ոսկու ձուլակտորներով, թանկարժեք իրերով եւ զենքով:
Լեհաստանի հարավ - արեւմուտքի Վալբժիխ քաղաքի իշխանությունները հավաստել են, որ իրենց Է դիմել մի իրավաբանական ֆիրմա, որը ներկայացնում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների զրահանացք հայտնաբերած երկու հոգու շահերը:
«Փաստաբանները, զինվորականները եւ ոստիկանները՝ բոլորն, զբաղվում են այդ գործով»,- մեջբերում Է Reuters-ը տեղի վարչակազմի ներկայացուցիչ Մարիկա Տոկարսկայի խոսքը:
Ինչպես գրել Է տեղական թերթերից մեկը, շարժակազմը եղել Է զրահապատ եւ պատկանել Է վերմախտին: Լեհական մեկ այլ թերթի տվյալներով՝՝գնացքում կարող Է լինել մինչեւ 300 տոննա ոսկի: