Life

Ամերիկուհին մահվանից առաջ խնդրել Է չքվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին մահվանից առաջ խնդրել Է չքվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Էլեյն Ֆիդրիխը մահից առաջ խնդրել Է չքվեարկել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնի օգտին: Օգոստոսի 13-ին 63 տարեկան հասակում վախճանված Քամդեն օկրուգի (Նյու Ջերսիի նահանգ) բնակչուհի Ֆիդրիխի մահախոսականը զետեղված Է New Jersey On-Line պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ շիրիմին ծաղիկներ բերելու փոխարեն, ձեր ձայնը մի տվեք Քլինթոնին». մահախոսականի համաձայն, այսպես Է ձեւակերպվել Էլեյնի վերջին ցանկություններից մեկը:

Էլեյն Ֆիդրիխը (օրիորդական ազգանունը՝ Շումանսկի) ծնվել եւ մեծացել Է Պորտ Ռիչմոնդում (Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիայի շրջան): Աշխատել Է որպես Նյու Ջերսիի եւ Ֆիլադելֆիայի թատրոնների դերասան: 37 տարի ապրել Է ամուսնու հետ, երկու դուստրերի մայր Է:

ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում