Life

Հնդկաստանում թութակին ձերբակալել են տարեց կնոջը վիրավորելու համար

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում թութակին ձերբակալել են տարեց կնոջը վիրավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է թութակի, որը վիրավորել է տարեց կնոջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացվել, համաձայն որի՝ 85-ամյա կինը նշել է, որ թռչունն իրեն վիրավորում է:

Տեղեկություննների համաձայն, թութակի տերը՝ Սուրեշ Սակխարկարը, երկու տարիների ընթացքում թռչունին սովորեցրել է վիրավորանքներ հնչեցնել խորթ մոր՝ Ջանաբայի հասցեին: Արդյունքում, թութակն ամեն անգամ, երբ կինն անցել է նրա մոտով, սկսել է հայհոյել:

Ոստիկանությունում պատմել են, որ կնոջ և նրա խորթ որդու միջև վեճ է ընթանում անշարժ գույքի և հողի պատճառով: Իրավապահ մարմինների ներկայցուցիչները նշել են, որ թութակը ոստիկանական բաժանմունքում ոչ մի բառ չի արտասանել: Ոստիկանությունը մեղադրանքներ չի ներկայացրել թութակին, և նրան հանձնել է տեղի անտառային տնտեսության բաժին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում