ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի գանձախույզները ջրասույզ եղած իսպանական գալեոնների խորտակման վայրում հայտնաբերել են 4,5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկեդրամներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Florida Today նորությունների պորտալը:
Այն տարածքի սեփականատեր Բրենտ Բրիսբենը, որտեղ գտնվել Է գանձը, եւ նրա կողմից վարձված խումբը ոսկին հայտնաբերել են հուլիսի 30-ին, սակայն Բրիսբենը գտածոյի մասին հայտնել Է սոսկ օգոստոսի 19-ին:
Capitana նավի անձնակազմի անդամները երկու օրում (հուլիսի 30-ին եւ 31-ին) Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացրել են 350 ոսկեդրամ, որոնցից ինը հազվագյուտ են: Այդ մետաղադրամները հատվել են հատուկ Իսպանիայի Ֆիլիպ V թագավորի համար: Այս պահին նման մեկ մետաղադրամի արժեքը կազմում Է շուրջ 300 հազար դոլար: Գանձը գտնվել Է ափից ոչ հեռու ոչ մեծ խորության վրա: