Life

Instagram-ի նոր աստղ Է դարձել Վամպիր-կատուն

1 րոպեի ընթերցում

Instagram-ի նոր աստղ Է դարձել Վամպիր-կատուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոքի կատուն, որը Վամպիր մականունն Է ստացել երկու դուրս ցցված ժանիքների պատճառով, դարձել Է Instagram-ի նոր աստղը: Երկու շաբաթվա ընթացքում Instagram-ում կենդանու ակաունտին բաժանորդագրվել Է 30 հազարից փոքր-ինչ պակաս մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է The Daily Mirror-ը, Լոքիի տիրուհին՝ Քիտը (Kaet), խոստովանել Է, որ չի հասկանում, թե ինչով Է պայմանավորված կատվի այդ առանձնահատկությունը: «Երբ ես նրան վերցրի ապաստարանից, ինձ ոչինչ չպատմեցին նրա արտաքինի առանձնահատկությունների մասին»,- պարզաբանել Է նա:

Տիրուհին նշել Է, որ իր սանին «Չարիք» կամ «Փոքրիկ վամպիր» են անվանում:

Այս տարի ավելի վաղ Instagram-ում վիթխարի ժողովրդականություն Էին վայելում Այլմոլորակցի-կատվի եւ Հոռետես-կատվի ակաունտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում