Life

Apple-ը ներկայացրել Է Լոնդոնի երաժշտական փառատոնի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Apple-ը ներկայացրել Է Լոնդոնի երաժշտական փառատոնի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշնանը Roundhouse համերգասրահի բեմում տեղի կունենա Apple Music երաժշտական փառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ից մինչեւ 28-ը. դրան կմասնակցեն ամերիկացի ռեփեր Ֆարել Ուիլյամսը, One Direction, Florence + The Machine, Disclosure խմբերը եւ այլ կոլեկտիվներ:

Համերգների ուղիղ հեռարձակումը կիրականացվի Apple Music հավելվածով, iTunes-ով եւ Apple TV-ով: Ելույթների դիտումը լինելու Է անվճար: Բացի այդ, ընկերությունը պլանավորում Է երաժիշտների մասնակցությամբ հատուկ հաղորդումներ վարել ռադիո Beats 1-ում: Փառատոնի տոմսերը տարածվում են անվճար՝ Լոնդոնի ԶԼՄ-ների միջոցով:

Ավելի վաղ այս փառատոնը կրում Էր iTunes Festival անվանումը: Առաջին անգամ այն անցկացվել Է 2007 թվականին: Փառատոնի գոյության ընթացքում դրանում ելույթ են ունեցել այնպիսի երաժշտական խմբեր, ինչպիսիք են՝ Coldplay-ը, Էլթոն Ջոնը, Foo Fighters-ը, Ջասթին Թիմբեռլեյքը, Kings of Leon-ը, Lady Gaga-ն, Katy Perry-ն, Maroon 5-ը եւ Muse-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում