Երջանիկ եմ թիմում տեղս վերջնականապես գտնելու համար. Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի«Բորուսիա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ շատ երջանիկ է գերմանական թիմում իր տեղը վերջնականապես գտնելու համար:«Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ.

- Պարոն Մխիթարյան, կարո՞ղ եք պատմել ինչ է կատարվել։ Ձեզ անհնար է ճանաչել...

- Մենք շատ քրտնաջան ենք մարզվել…

- Իսկ եթե լու՞րջ։

- Ես վստահ եմ ուժերիս ու զգում եմ թիմակիցներիս աջակցությունը։ Շատ երջանիկ եմ, որ գտա իմ տեղը թիմում։

- Դուք կրկի՞ն այն մակարդակի վրա եք, ինչ 2013 թվականին էր, «Շախտյոր»-ից «Բորուսիա» տեղափոխվելիս։

- Չեմ ցանկանում մեծամիտ թվալ, բայց ինձ թվում է՝ ես կարող եմ և ավելի լավ խաղալ։

- Ի՞նչ եք ցանկանում ասել։

- «Շախտյոր»-ում իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը։ «Բորուսսիա»-ում ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել ու արդյունավետ փոխանցումներ կատարել։ Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ։ Եվ, փա'ռք Աստծո, կարողանում եմ լուծել այդ խնդիրները։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ։

- Դուք, իրոք, կարողանում եք լուծել բոլոր խնդիրները։ Դրա վկայությունն է երկրպագուների արձագանքը։ Երկրպագուները շաբաթ օրը հոտնկայս ծափահարելով էին ճանապարհում ձեզ։

- Մարզադաշտում անկրկնելի մթնոլորտ էր։ Մարմնովս սարսուռ էր անցնում։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որ այսպես են աջակցում մեզ ու շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք պարգևատրել նրանց 4-0 հաշվով հաղթանակով։

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրում«Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության է հասել մյունխենգլադբախի «Բորուսսիա»-ի նկատմամբ: Այդ խաղում Մխիթարյանը դարձել է երկու գոլի հեղինակ:

Հայերեն English

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի