Life

Ցանցահենները հրապարակել են անհավատարիմ ամուսինների կայքի օգտատերերի տվյալները. CNN

1 րոպեի ընթերցում

Ցանցահենները հրապարակել են անհավատարիմ ամուսինների կայքի օգտատերերի տվյալները. CNN

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցահենները, որոնք «կոտրել են» Կանադայի Ashley Madison-ի կայքը՝ անհավատարիմ ամուսինների համար նախատեսված ծառայությունը, որոնք ծանոթություններ են փնտրում «դրսում», ազատորեն ծանոթանալու համար բաց կայք են հանել օգտատերերի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

Ծանոթությունների կայքը, որը պատկանում Է Կանադայի Avid Life Media ընկերությանը, ստեղծվել Է, որպեսզի ամուսիններին օգնի դավաճանելու իրենց երկրորդ կեսին: Կայքի նշանաբանն Է «Կյանքը կարճ Է: Սիրավեպ սկսիր»:

Ավելի վաղ ցանցահեններն սպառնացել Էին բաց կայք հանել 37 միլիոն օգտատերերի տվյալները, եթե կայքի տերերը չվերացնեն այն: Հրապարակված տվյալները ներառում են օգտատերերի անունների վերաբերյալ տեղեկատվություն, վարկային քարտերի համարները, ինչպես նաեւ կայքում ծախսած փողի քանակը:

Կայքի սեփականատերերը պատահածը համարել են կայքի օգտատերերի դեմ ուղղված հանցավոր գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում