Life

iPhone 6S-ի եւ iPhone 6S Plus-ի վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին. Forbes

1 րոպեի ընթերցում

iPhone 6S-ի եւ iPhone 6S Plus-ի վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին. Forbes

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերության iPhone 6S եւ iPhone 6S Plus սմարթֆոնները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 18-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Forbes հրատարակությանը, վաճառքների առաջին ալիքը կընդգրկի ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ճապոնիան:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս տվյալները, մասնավորապես, ստացվել են Vodafone բջջային կապի գործարկուի բրիտանական ստորաբաժանումից տեղեկատվության արտահոսքի հիման վրա:

Apple-ն ամերիկյան կորպորացիա է, որն զբաղվում է Mac համակարգիչների, iPad պլանշետների, iPhone սմարթֆոնների, iPod փլեյերների եւ այլ արտադրանքի, ինչպես նաեւ դրանց ծրագրային ապահովման մշակմամբ ու վաճառքով: Ընկերության կապիտալիզացիան կազմում է 727,8 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում