Life

Իսպանական ընկերությունը մոծակներից պաշտպանող մարզաշապիկներ Է պատրաստել

1 րոպեի ընթերցում

Իսպանական ընկերությունը մոծակներից պաշտպանող մարզաշապիկներ Է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական STINGBye տեքստիլ ընկերությունը մշակել եւ պատրաստել Է մարզաշապիկներ, որոնք օգնում են կանխել մոծակների, փայտոջիլների եւ այլ միջատների խայթումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընկերությունը չորս տարի Է նվիրել տեխնոլոգիաների հետազոտություններին միջազգային լաբորատորիաներում, այդ թվում՝ Բրազիլիայում: Ընթացիկ տարվա հունիսին մարզաշապիկների առաջին խմբաքանակը վաճառքի համար մատակարարվել Է ամբողջ Իսպանիայի 80 դեղատների:

Արտասովոր հագուստը պարունակում Է պերմետրին նյութը, որը խրտնեցնում Է միջատներին: Արտադրողների համոզմամբ, այդ մարզաշապիկների արդյունավետությունը կազմում Է 94 տոկոս: STINGBye-ն արդեն որակի միջազգային հավաստագիր Է ստացել շվեյցարական Sanitized ընկերությունից, որը աշխարհի առաջատարներից մեկն Է հիգիենայի բնագավառում:

Արտադրողները նշում են, որ այս հագուստը հարմար Է ինչպես մեծահասակների, այնպես Էլ երեխաների համար, եւ չունի տհաճ հոտ:

Իսպանական ընկերությունն այն կարծիքին Է, որ իր մարզաշապիկները հատկապես պիտանի են նրանց, ովքեր պատրաստվում են ուղեւորվել Աֆրիկա եւ Ասիա, որտեղ առկա Է միջատների խայթոցներից վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում