CNN-ն անդրադարձել է հայկական Լիճք գյուղի առօրյային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի հարավարևմտյան մասում՝ գողտրիկ լեռներով շրջապատված Լիճք գյուղում, տարվա 8-9 ամիսներին իշխում են կանայք: Նրանք ամրակազմ, հաստատակամ կանայք են, ովքեր խիզախորեն հոգ են տանում ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ամբողջ գյուղի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման կերպ է սկսել Լիճք գյուղին նվիրված խմբագրականը CNN-ը:

Հայկական Լիճքում շատ աշխատասեր կանայք կան, սակայն այստեղ չես գտնի շատ տղամարդկանց: Այս կանանց ամուսինները գտնվում են նրանցիցհազարավոր մղոններ հեռու` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանի տնտեսության խնդիրների պատճառով,աշխատանքային տարիքի տղամարդկանց մի ստվար հատվածը մեկնել է արտերկիր` շինարարությունում աշխատելու համար: Աշխատանքի հիմնական բեռն այս պայմաններում մնում է կանանց ուսերին: «Ամեն ինչ արվում է կոլեկտիվ ջանքերով` հողի աշխատանքից մինչև անասուններ պահելը և լավաշ թխելը»,- գրում է CNN-ը:

Ձմռան ամիսներին, երբ երկար բացակայությունից հետո վերադառնում են տղամարդիկ, գյուղի բնակիչների համար իրական տոն է սկսվում. կյանքը լցվում է հարսանիքներով, ծնունդներով և խնջույքներով:

Ֆոտոլրագրող Ջուլիեն Փեբրելը, իմանալով Լիճքի մասին, երկու շաբաթ բնակվել է այնտեղ` լուսանկարելով ու փաստագրելով գյուղացիների կյանքը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի