Արցախ

Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է

1 րոպեի ընթերցում

Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հյուսիսարևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում,վիրահատվել և տեղափոխվել է պալատ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,- հայտնեցին հիվանդանոցից:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքով` սարկավագին վիրահատել են երկու օր առաջ:Հովհաննես սարկավագ Գալստյանը ստացել էր գանգի հրազենային վնասվածք:

Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:

Լուսանկարը` Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից` հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում գտնվողՍ. Ղազարոսի մատուռ-եկեղեցի կատարած ուխտագնացությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում