Life

Ամերիկացի գիտնականները որոշել են բրածո ծաղկի տարիքը՝ 125 միլիոն տարի

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները որոշել են բրածո ծաղկի տարիքը՝ 125 միլիոն տարի

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բուսաբանները նույնականացրել են այն բույսը, որը կարող Է լինել մոլորակի վրա ծաղկի հնագույն տեսակներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ավելի քան 125 միլիոն տարի առաջ որպես Montsechia Vidalii հայտնի ծաղիկն աճել Է ժամանակակից Իսպանիայի տարածքում՝ լճերի հատակին: Ինչպես պատմում են գիտնականները, ստորջրյա ծաղիկը պսակաթերթեր չի ունեցել, իսկ տեսքով այն ավելի շուտ հիշեցրել Է ջրիմուռներ: Այնուամենայնիվ, բույսը պտուղներ Է տվել ներսում միակ սերմով, ինչը թույլ Է տալիս այն համարել ծաղկող:

Նշվում Է, որ առաջին անգամ Montsechia Vidalii-ի քարացած ցողունները գտել են շուրջ հարյուր տարի առաջ, բայց այն, որ ծաղիկը հնագույններից մեկն Է Երկրի վրա, գիտնականները հասկացել են միայն վերջերս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում