Life

Sotheby's-ի աճուրդում 67 մլն դոլարով վաճառվել Է ավտոմոբիլների՝ աշխարհում ամենաթանկ՝ հավաքածուն

2 րոպեի ընթերցում

Sotheby's-ի աճուրդում 67 մլն դոլարով վաճառվել Է ավտոմոբիլների՝ աշխարհում ամենաթանկ՝ հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աճուրդում 67 միլիոն դոլարով վաճառվել Է ավտոմոբիլների՝ աշխահում ամենաթանկ հավաքածուն, որը բաղկացած Է 22 եզակի ավտոմեքենաներից: Աճուրդը կազմակերպել Էր Sotheby's աճուրդային տունը Կալիֆոռնիայի Փեբի Բիչ քաղաքում Concours d'Elegance հեղինակավոր ցուցահանդեսի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BoldRide հրատարակությանը:

Հուլիսին, երբ հայտնի Էր դարձել հավաքածուն աճուրդի հանելու մասին, դրա արժեքը կազմում Էր 65 միլիոն դոլար, ըստ որում 25 ավտոմոբիլներից երեքն այդպես Էլ չեն գնվել:

Աճուրդում ներկայացվել Էին եզակի ավտոմոբիլներ, որոնք սեփականատերը, որի մասին սոսկ հայտնի Է, որ նա ԱՄՆ-ի քաղաքացի Է, հավաքել Է տասնամյակների ընթացքում: Աճուրդի ժամանակ դրանցից շատերը գերազանցել են համապատասխան մոդելների համար արժեքի ռեկորդները:

Ամենաթանկ ավտոմեքենան Է դարձել 1964 թվականի Ferrari 250 LM-ը, որը վաճառվել Է 17,6 միլիոն դոլարով:

Երկրորդ տեղում Է LM տարբերակի McLauren F1 լեգենդար ավտոմոբիլը՝ մեծացված հզորությամբ շարժիչով, որոնց թիվն աշխարհում ընդամենը հինգն Է: Այդ մոդելը 1993-ից մինչեւ 2005 թվականը պահպանել Է սուպերկարերի ռեկորդը: 1998 թվականի թողարկման ավտոմոբիլի արժեքը կազմել Է 13,75 միլիոն դոլար՝ 12 միլիոն դոլար գնահատման դեպքում: Դա բացարձակ ռեկորդ Է McLauren-ի արտադրության ավտոմեքենայի համար:

6,05 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել Է Ferrari Enzo-ն՝ կոնվեյերից իջած այս մոդելի 400-րդ եւ վերջին ավտոմոբիլը: Ընկերությունն այս ավտոմոբիլը նվիրել Էր Հովհաննես Պողոս Բ պապին՝ ընկերության նախկին ղեկավար Լուկա Մոնտեձեմոլոյի ինքնագրով: Քահանայապետի մահվանից հետո ավտոմոբիլը 1,1 միլիոն դոլարվ վաճառվել Էր անհայտ ամերիկացու, իսկ միջոցներն ուղղորդվել Էին 2004 թվականին ցունամիից տուժածներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում