Life

Մուհամադը եւ Ամելիան երեխաների ամենատարածված անուններն են Լոնդոնում

1 րոպեի ընթերցում

Մուհամադը եւ Ամելիան երեխաների ամենատարածված անուններն են Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիվերը եւ Ամելիան 2014 թվականին նորածինների ամենատարածված անուններն են մնացել Անգլիայում եւ Ուելսում, Լոնդոնում առաջատարն են Մուհամադը եւ Ամելիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտնել Է Ազգային վիճակագրության բյուրոն: Ամելիա անունը վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցնում Է 2011 թվականից, Օլիվերը՝ անցած տարվանից:

2014 թվականին տղամարդու երեք ամենատարածված անունները եղել են Օլիվերը, Ջեկը եւ Հարին: Ջորջը՝ բրիտանական գահի ժառանգորդի, Քեմբրիջի դքսի ու դքսուհու որդու, անունը յոթերորդ տեղում Է:

Կանանց անուններից առաջատարիների թվում են Ամելիան, Օլիվիան եւ Այլան: Շառլոտան 2014 թվականին 23-րդ տեղում Էր, բայց 2015-ին, ամենայն հավանականությամբ, այդ անունն առավել մեծ տարածում կգտնի, քանի որ դքսուհի Քեյթն այս տարի ծնել Է Շառլոտա դստերը:

Շոտլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում ամենատարածված անուններն են Ջեկը եւ Էմիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում