Life

Ամերիկացի գիտնականները գիրքը վերածել են ջրազտիչի

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները գիրքը վերածել են ջրազտիչի

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի հետազոտող Թերի Դանկովիչը՝ Պիտսբուրգի Քառնեգի-Մելլոն համալսարանից, ստեղծել Է գիրք, որի Էջերը փոխարինում են ջրազտիչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC Neus-ին:

Գրքի մշակման համար պահանջվել Է մի քանի տարի: Թղթի վարակազերծիչ հատկությունների համար պատասխանատու են դրա կազմի մեջ մտնող արծաթի եւ պղնձի նանոմասնիկները, գիրքն ինքը պատմում Է ջուրը մաքրելու կարեւորության մասին:

Դաշտային պայմաններում Էջերի զտող հատկությունն ստուգելու համար հետազոտողները 25 աղտոտված աղբյուրներ են ընտրել Հարավային Աֆրիկայում, Գանայում եւ Բանգլադեշում: Գիտափորձի արդյունքների համաձայն՝ թղթով անցած վտանգավոր բակտերիաների թիվը կրճատվել Է ավելի քան 99 տոկոսով՝ համապատասխանելով ԱՄՆ-ում խմելաջրի համար ընդունված չափորոշիչներին: Զտումից հետո նմուշներում նստած պղնձի ու արծաթի թվաքանակը չի գերազանցում առավելագույն թույլատրելին, նշում Է Դանկովիչը:

Ավելի վաղ Էջերը փորձարկել են լաբորատոր պայմաններում՝ դրանց օգնությամբ զտելով արհեստականորեն աղտոտված ջուրը: Արդյունքները ցույց են տվել, որ մաքրված հեղուկում վտանգավոր բակտերիաների թիվը հասել Է զրոյի:

Հետազոտողն ակնկալում Է, որ իր գյուտը պիտանի կլինի զարգացող երկրների բնակիչներին: Նրա գնահատմամբ՝ մեկ Էջը բավականացնում Է մինչեւ 100 լիտր ջրի մշակման համար: Ամբողջ գիրքը բավական կլինի մեկ մարդուն 4 տարի խմելու ջրով ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում