ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական LG Display-ը պլանավորում Է հաջորդ երեք տարվա ընթացքում շուրջ 10 տրլն վոն (8,5 մլրդ դոլար) ներդնել նոր սերնդի դիսփլեյներ արտադրելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը, որն ամերիկյան Apple-ի մատակարարն Է, ձգտում Է փոխել վաճառքների աճի թուլացման միտումը, ինչպես նաեւ առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ:
LG Display-ը ներդրումները կուղղորդի օրգանական լուսադիոդների տեխնոլոգիա (organic light-emitting diodes, OLED) օգտագործող դիսփլեյների թողարկմանը: Ընկերությունը հուսով Է, որ իր արտադրության պահանջարկը կավելանա, հաշվի առնելով տարբեր սարքավորումներում արդիական դիսփլեյների օգտագործումը, ներառյալ դյուրակիր գաջեթները, ավտոմոբիլները եւ հեռուստացույցները:
LG Display-ն արդեն խոշոր OLED-դիսփլեյների արտադրության առաջատարն Է, սակայն այդ բնագավառում պահանջարկն աստիճանաբար նվազում Է, եւ ընկերությունը փորձում Է իր դիրքերն ուժեղացնել ոչ մեծ սարքերի շուկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: