Իրանը կշարունակի աշխատանքը հրթիռային փորձարկումների բնագավառում
1 րոպեի ընթերցում
![Իրանը կշարունակի աշխատանքը հրթիռային փորձարկումների բնագավառում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/815470.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մի արգելք չի խանգարի Իրանին շարունակելու աշխատանքը հրթիռային փորձարկումների բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին:
«Ինչպես որ պլանավորվում Էր, ոչինչ չի խանգարի Իրանի Իսլամական Հանրապետությանը շարունակելու աշխատանքը հրթիռային ոլորտում»,- օգոստոսի 17-ին Ֆիրուզաբադի խոսքը մեջբերել Է իրանական Press TV հեռուստաալիքը:
Գլխավոր շտաբի պետը հավելել Է, որ հրթիռների ցանկացած փորձարկում կատարվում Է միայն երկրի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիի թույլտվությունն ստանալուց հետո:
Ավելի վաղ հրթիռային փորձարկումներն սկսելու կոչով հանդես Էին եկել Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) պատգամավորները: Ընդ որում չի ճշտվում, թե հատկապես ինչ հրթիռներ են մտադիր փորձարկել Իրանի զինուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: