Life

Mercedes-Benz-ը վաճառքների ծավալով առաջ Է անցել BMW-ից եւ Audi-ից

1 րոպեի ընթերցում

Mercedes-Benz-ը վաճառքների ծավալով առաջ Է անցել BMW-ից եւ Audi-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսին Գերմանիայի Daimler ավտոմոբիլաշինական կոնցեռնին պատկանող Mercedes-Benz-ի վաճառքները գերազանցել են «լյուքս» դասի մյուս առաջատար ավտոարտադրողների՝ Audi-ի եւ BMW-ի վաճառքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը: Դրա պատճառներից մեկը դարձել Է բարձր պահանջարկը Չինաստանում:

Հուլիսին Mercedes-Benz-ի գլոբալ վաճառքներն ավելացել են15 տոկոսով՝ մինչեւ 149,753 հազար ավտոմոբիլ: Համեմատության համար նշենք. BMW-ն անցյալ ամսին վաճառել Է 147,513 հազար ավտոմեքենա՝ մատակարարումներն ավելացնելով 5,8 տոկոսով, Audi-ն՝ 146,1 հազար ավտոմոբիլ (+1,4 տոկոս):

Mercedes-Benz -ի վաճառքներին օժանդակություն Է ցույց տվել C-դասի սեդանների եւ կոմպակտ մոդելների մեծ պահանջարկը Չինաստանում, նշում են ընկերությունում:

Այս տարվա հունվար – հուլիսին Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչեւ 1,05 միլիոն ավտոմոբիլ: Այդ ժամանակաշրջանում BMW առեւտրանիշի վաճառքները հասել են 1,08 միլիոնի (+5,2 տոկոս), Audi-ինը՝ 1,05 միլիոնի (+3,5 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում