Life

NASA-ն փորձարկել Է դեպի Մարս թռիչքների համար նախատեսված հրթիռի շարժիչը

2 րոպեի ընթերցում

NASA-ն փորձարկել Է դեպի Մարս թռիչքների համար նախատեսված հրթիռի շարժիչը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հաջողությամբ ավարտել Է RS-25 շարժիչի փորձարկումները SLS (Space Launch System) գերծանր հրթիռի համար, որը նախատեսված Է հեռավոր տիեզերք, մասնավորապես դեպի Մարս, օդաչուավոր թռիչքների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գործակալության կայքում:

RS-25-ի կրակային փորձարկումները տեղի են ունեցել 535 վայրկյանի ընթացքում. հենց այդքան ժամանակ կաշխատեն առաջին աստիճանի ուժային ագրեգատները հրթիռի իրական արձակման դեպքում: Փորձարկումների մանրամասն վերլուծությունը կտեւի մի քանի օր, սակայն թեստավորումը, որը դարձել Է վեցերորդ այդպիսի միջոցառումը, արդեն հաջող Է ճանաչվել NASA-ի կողմից:

Շարժիչի փորձարկումները տեղի են ունեցել Միսիսիպիի նահանգի Սթենիսի տիեզերական կենտրոնի A-1 հարթակում: Միջոցառմանը հետեւել Է շուրջ 1,2 հազար մարդ, նրանց թվում՝ NASA-ի մասնագետներ, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

SLS-ը կունենա ավելի քան հարյուր մետր երկարություն եւ շուրջ երեք հազար տոննա զանգված: Սպասվում Է, որ հրթիռը կարող Է երկրաշուրջ ցածր ուղեծիր դուրս բերել մինչեւ 130 տոննա օգտակար բեռնվածք: Դրա առաջին փորձարկումները պլանավորված են 2017 թվականին:

Լուսանկարը`NASA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում