ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung ընկերությունն օգոստոսի 13-ին Նյու Յորքում ներկայացրել Է երկու նոր սմարթֆոն՝ Galaxy Note 5-ը եւGalaxy S6 edge Plus-ը:
Galaxy S6 edge Plus-ը՝ Հարավային Կորեայի Էլեկտրոնային հսկայի դրոշակակիր սմրաթֆոնի կատարելագործված մոդելը, Էկրանի երկու կողմերին ունի կորացված ֆունկցիոնալ եզրեր:
Ընկերության ներկայացուցիչները հիշեցրել են, որ Samsung-ի ապարատների վրա տեղակայվող խցիկների որակը, ճշգրտությունը եւ գունափոխանցումն առայժմ հավասարը չունեն: Galaxy S6 edge Plus-ի հետին պանելի խցիկն ունի 16 մեգափիքսել, առջեւի պանելինը՝ 5 մեգափիքսել լուծաչափ: Նորույթը նաեւ մատչելի կլինի «արծաթափայլ/տիտանային» նոր գույնով:
Ներկայացված երկու դեվայսներն Էլ՝ Galaxy Note 5-ը եւ Galaxy S6 edge Plus-ը, ստացել են 5,7-դյույմանոց Էկրան:
Մշակողները չեն պատրաստվում հետաձգել նորույթների հանումը շուկա: ԱՄՆ-ի եւ Կանադայի տարածքում ապարատները վաճառքի կհանվեն արդեն օգոստոսի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP