Տարածաշրջանային

Դերսիմում քուրդ զինյալների գործողություններից 4 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դերսիմում քուրդ զինյալների գործողություններից 4 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլումուր գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հեռակառավարման համակարգով միկրոավտոբուս է պայթեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ժանդարմերիայի մոտ միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում և մեկ զինվորական: Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով հսկողության տակ են առնվել գավառի ելքերն ու մուտքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում