Life

Օրեգոնից Վելվետ կատուն ամենածերն է ճանաչվել աշխարհում

1 րոպեի ընթերցում

Օրեգոնից Վելվետ կատուն ամենածերն է ճանաչվել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգից Վելվետ կատուն ամենածերն է ճանաչվել աշխարհում, նա 26 տարեկան եւ 13 օրական է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:

Վելվետն ապրում է Օրեգոնի նահանգի գյուղական վայրում՝ Պորտլենդից մոտավորապես 160 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, եւ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է փողոցում: Մկներից բացի, նրա սիրած խորտիկը չեդեր պանիրն է:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Վելվետի տիրուհին՝ Էշլի Ռիդ Օկուրան, ընդամենը յոթ տարեկան էր, երբ նրա մոտ հայտնվեց կատվիկը:

Մինչ այդ աշխարհի ամենածեր կատուն բրիտանական Պոպին էր, որը սատկել է 2014 թվականի հունիսին, երբ 24 տարեկան եւ վեց ամսական էր:

Մինչ այժմ երբեւիցե ապրած կատուներից ամենածերը համարվում է Կրիմ Պաֆը ԱՄՆ-ի Տեխասի նահանգից, որն ապրել է 38 տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում