Life

Օբաման արձակուրդի մի մասը ծրագրում Է նվիրել ընթերցանությանը

1 րոպեի ընթերցում

Օբաման արձակուրդի մի մասը ծրագրում Է նվիրել ընթերցանությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծրագրում Է արձակուրդի մի մասը նվիրել ընթերցանությանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Politico թերթին, գրականության նրա ցուցակ Է մտել վեց գիրք: Ցանկը բաղկացած Է գեղարվեստական ստեղծագործություններից, գիտական գրականությունից, ինչպես նաեւ ֆանտաստիկայի ժանրում գրված գործերից:

Այսպես, պետության ղեկավարն ընտրել Է. Ջեյմս Սոլթերի «Ամենն, ինչ որ կա», Էնթոնի Դորի «Մեզ անտեսանելի ամբողջ աշխարհը», Էլիզաբեթ Քոլբերթի «Վեցերորդ բնաջնջումը», Ջումպա Լահիրիի «Ստորություն», ամերիկացի սեւամորթ լրագրող Թա Նեհիսի Քոութսի «Աշխարհի եւ իմ միջեւ» ստեղծագործությունները, ինչպես նաեւ Ռոն Չեռնոուի «Վաշինգտոն. Կյանք» կենսագրական աշխատությունը:

Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի եւ դուստրերի՝ Մալիայի եւ Սաշայի հետ Մարտաս Վինյարդ առողջարան (Մասաչուսեթսի նահանգ) Է մեկնել օգոստոսի 7-ին՝ մեկ օր ավելի շուտ, քան ծրագրված Էր: Առողջարանում Օբամայի ընտանիքն արձակուրդը կանցկացնի կղզու արեւմտյան մասի մեկուսի կալվածքում, որտեղ արդեն հանգստացել Է անցյալ տարի:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում