Տարածաշրջանային

Բինգյոլում PKK-ն թուրք սպայի է սպանել

1 րոպեի ընթերցում

Բինգյոլում PKK-ն թուրք սպայի է սպանել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Գենչ գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից հերթական հարձակումն է տեղի ունեցել երկրի ուժային կառույցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քուրդ զինյալների կողմից հեռվից գործի դրված ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով մեկ թուրք սպա է զոհվել: Բինգյոլի նահանգապետարանի կողմից արած հայտարարության մեջ նշվել է, որ իրենք աշխատանքներ են սկսել մեղավորներին հայտնաբերելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում