Անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլի հայկական որբանոցի տարածքը հսկող երիտասարդների վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող և «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի պահպանման նպատակով կազմակերպվող դիմադրության 100-րդ օրը շինության տարածքը հսկողների վրա անհայտ անձինք ռասիստական հարձակում են գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դիմադրության կազմակերպիչ «Նոր Զարթոնք» նախաձեռնության հեղինակները հայտարարություն են տարածել, որում հայտնել են, որ օգոստոսի 13-ի գիշերը` 23.30-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկել են որբանոցի տարածք և «Քամփ Արմեն»-ում հերթապահող երկու անձի ծեծի են ենթարկել:

«Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները վստահեցրել են, որ ցեղասպանական գիտակցության ապացույցը հանդիսացող այս հարձակումը չի կոտրի իրենց դիմադրությունը: «Հայտնում ենք հասարակությանը, որ «Արմեն ճամբարի» դիմադրությունը նույն վճռականությամբ շարունակելու ենք: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին աջակցել « Արմեն ճամբարի» դիմադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեպետ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ հայկական որբանոցի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարեց, որ այն նվիրաբերելու է Գեդիքփաշայի հայկական եկեղեցուն, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն անմխիթար վիճակում է: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է:

Հայերեն English Русский

Ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

Տպավորիչ է տեսնել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մանդատը չեմ վերցնի, ԱԺ չեմ գա. Ալեն Սիմոնյան

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Շողակաթում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր՝ 1 մլրդ 377 մլն 445 հազար 997 դրամ ներդրմամբ

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը