Life

Գիտնականները ենթադրում են, որ գտել են Եգիպտոսի առեղծվածային թագուհի Նեֆերտիտիի դամբարանը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները ենթադրում են, որ գտել են Եգիպտոսի առեղծվածային թագուհի Նեֆերտիտիի դամբարանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները ենթադրում են, որ գտել են Եգիպտոսի առեղծվածային թագուհի Նեֆերտիտիի դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Guardian պարբերականը, այս ենթադրությունը հիմնված է փարավոն Թութանհամոնի դամբարանի սկանավորման արդյունքում ստացված տվյալների վրա:

Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկի` Թութանհամոնի դամբարանում գիտնականները ակնկալում են գտնել գաղտնուղիներ, որոնցից մեկը կտանի Նեֆերտիտի թագուհու դամբարան:

Նման հայտարարությամբ հանդես է եկել բրիտանացի հնագետ, Արիզոնայի համալսարանի գիտաշխատող Նիկոլաս Րիվզը, ով աշխատում է Լուքսորի մոտակայքում` Թագավորերի հովտում գտնվող Թութանհամոնի դամբարանում: Դրա սկանավորումը ցույց է տվել նկարների մակերևույթի տակ գտնվում է երկու մուտք, որոնցից մեկը տանում է դեպի պահեստ, իսկ երկրորդի հետևում գիտնականը ենթադրում է, որ Նեֆերտիտիի դամբարանն է:

Լուսանկարը` AFP/Getty Images

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում