Թուրքիան սկսել է պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին թուրքական կողմից սկսվել է 2 մետր լայնություն և 3 մետր բարձրություն ունեցող պատի կառուցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հաղորդվում է, որ շուրջ 8 կիլոմետր երկարություն ունեցող պատի շինարարությունը կավարտվի կարճ ժամանակահատվածում:Թուրքական կողմն ընդգծում է, որ պատի կառուցումն անհրաժեշտ է երկրի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:

Հայերեն Русский