ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Քյոնիգսզեե լճում լողալու ժամանակ 16-ամյա աղջիկը գտել Է կես կիլոգրամ քաշով ոսկու ձուլակտոր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ոստիկանությանը, գտածոյի արժեքը գնահատվում Է 16 հազար եվրո: Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի Ֆեդերալ երկրամասից աղջիկը հանգստանում Էր Բավարիայում: Ձուլակտորը նա հայտնաբերել Է երկու մետր սուզվելով Քյոնիգսզե լճում եւ, ինչպես վայել Է ազնիվ մարդուն, գտածոն հանձնել Է ոստիկանությանը:
Այժմ քննիչները ենթադրություններ են անում ձուլակտորի ծագման եւ այն մասին, թե ինչպես Է այն հայտնվել լճում: Խոսքը, նրանց ասելով, վերաբերում Է իսկական ոսկուն: Հատակին այլ ձուլակտորներ հայտնաբերելու ջրասուզակների փորձերն ավարտվել են ապարդյուն:
Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկրամասի քրեական գործերի գերատեսչության մասնագետները փորձում են պարզել թանկարժեք գտածոյի ծագումը: